Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն
Օգոստոսի 24, 2025

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

By Օգոստոսի 23, 2025 3

Թբիլիսիում կինը սառը զենքով սպանել է ամուսնուն, հայտնում է Грузия Online-ը։

Սպանությունը տեղի է ունեցել երեկ։ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն արդեն ձերբակալել են կասկածյալին։
Ըստ գերատեսչության, սառը զենքով վնասվածքները հասցվել են անձնական վեճի հողի վրա, ինչից հետո տղամարդը մահացել է։

«Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Թբիլիսի քաղաքի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, թարմ հետքերով, ընտանիքի անդամի դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալել են 2000 թվականին ծնված քաղաքացուհի Տ. Գ.-ին։

Քննությամբ պարզվել է, որ օգոստոսի 22-ին Թբիլիսիում, բնակարաններից մեկում, անձնական վեճի հողի վրա, մեղադրյալը սառը զենքով մահացու վիրավորում է հասցրել իր ամուսնուն՝ 2003 թվականին ծնված Լ. Գ.-ին։

Մեղադրյալը ձերբակալվել է թարմ հետքերով, որպես իրեղեն ապացույց առգրավվել է սպանության գործիքը՝ դանակը։

Քննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «Ի» կետով՝ ծանրացնող հանգամանքներում ընտանիքի անդամի դիտավորյալ սպանություն։ Մեղադրյալին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն»,- ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները