Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Khamenei.ir-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Իրանը որևէ ապացույց չունի 12-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Իսրայելի համագործակցության վերաբերյալ։
«Մենք պետք է հենվենք հավաստի փաստերի վրա։ Ոմանք ինչ-որ բան են պնդում, բայց պետք են հստակ ապացույցներ։ Ադրբեջանի կառավարությունը հայտարարում է, որ նման բան չի եղել և մենք դեռ հիմքեր չունենք դրան չվստահելու համար։
Ադրբեջանը մեր դեմ պաշտոնապես գործողություններ չի ձեռնարկում և մենք չունենք համոզիչ ապացույցներ։ Եթե դրանք հայտնվեն, ապա մենք այլ կերպ կվարվենք, բայց այս պահին դրա համար հիմքեր չկան»,- ասել է Լարիջանին։