Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան
Օգոստոսի 21, 2025

Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան

Համահայկական խաղերի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է տարածք՝ հանրային-մշակութային և սպորտային ավանի կառուցման համար, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կտրամադրվի «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասը՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով։ Ծրագիրն իրականացվելու է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 13 տարվա ընթացքում:

Համահայկական խաղերի անցկացման ժամանակ (Ձմեռային և Ամառային խաղեր) մարզական ավանը ծառայելու է որպես մարզիկների կեցության վայր: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ապահովելու է սպորտային ավանի պահպանման ծախսերի ֆինանսավորումը: Համալիրն օգտագործվելու է որպես Համահայկական խաղերի անցկացման, իսկ խաղերից դուրս՝ երիտասարդական տարբեր հավաքների, Հայաստան-սփյուռք բազմաբովանդակ միջոցառումների, հանգստի և ժամանցի կազմակերպման ու բազմաբնույթ ծրագրերի անցկացման վայր: 

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից առաջին փուլում տեղադրվելու են էկո տնակներ, ճաշարան և բժշկական սպասարկման կենտրոն։ Վերոնշյալ կառույցները չեն ենթադրում հիմնական շինություններ։ Հաջորդ փուլերում նախատեսվում են սպորտային տարբեր հարթակների և մարզասրահների կառուցում։ Յուրաքանչյուր տնակի համար անհրաժեշտ կլինի հարթեցնել 110-120 քմ հողատարածք։ Տնակների հավաքումը նախատեսվում է ոչ անտառածածկ տարածքներում։ 

Տարածքը հատկացվել է առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով՝ 50 տարի ժամկետով: Ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել շուրջ 1240 նոր աշխատատեղ, ինչպես նաև տարածքում շուրջ 20 հազար ծառ տնկել։

Որոշման ընդունումը բխում է ՀՀ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» և «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքների պահանջների կատարումից:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵՄ-ն պլանավորում է ավելացնել ԱՄՆ-ից ռազմական սարքավորումների գնումները

Այն, ինչ տեղի է ունեցել, և այն, ինչ պետք է տեղի ունենար երկնքից մինչև երկիր տարբերություն ունեն. Արաղչին՝ վաշինգտոնյան փաստաթղթի մասին

Կիսամերկ Ջորջինան ցուցադրել է Ռոնալդուի հերթական թանկարժեք նվերը

Ուկրաինայում «հետաքրքիր ժամանակներ» են սպասվում. Թրամփ

Ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են մեր շահերը․ Ալիև

Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան

Բելառուսը պատրաստվում է ավելացնել հրթիռների արտադրությունը

Ուկրաինան Ղրիմում hարվածել է վառելիք և քսանյութեր տեղափոխող ռուսական բեռնատար գնացքին

Լավրովն ասել է՝ որ դեպքում Պուտինը կհանդիպի Զելենսկու հետ

Աշխատանքս շարունակելու եմ Լոռու մարզպետի պաշտոնում. Արեն Մկրտչյան

Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով

Շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև կհաստատվեն առևտրային հարաբերություններ․ Նիկոլ Փաշինյան

Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը ևս երկարաձգվեց 3 ամիս ժամկետով

ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է միասնական հեռախոսային նոր համակարգ