Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ևս 2 բնակավայր։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Կլեբան–Բիկը, իսկ «Արևմուտք» զորախմբավորումն ազատագրել է Սրեդնեե բնակավայրերը»,– ասված է հաղորդագրությունում
Միաժամանակ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին։
Ռազմաօդային ուժերը, ներառյալ օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին, խոցել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր 143 շրջանում:
Բացի այդ, Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 13 անօդաչու թռչող սարք: Օգոստոսի 23-ին Մոսկվայի ժամանակով 09:30-ից մինչև 12:00-ն ՀՕՊ-ը 12 անօդաչու սարք է խոցել Բրյանսկի մարզում, 1-ը՝ Կալուգայի։