Միացյալ Նահանգները և Եվրամիությունն առևտրային «Շրջանակային համաձայնագիր» են ստորագրել
Օգոստոսի 22, 2025

Միացյալ Նահանգները և Եվրամիությունն առևտրային «Շրջանակային համաձայնագիր» են ստորագրել

By Օգոստոսի 21, 2025 2

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հինգշաբթի համատեղ հայտարարություն են տարածել առևտրային «Շրջանակային համաձայնագրի» մասին, որն ուրվագծվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հուլիսին գործարքի մասին հայտարարությունից մի քանի շաբաթ անց։

«Միացյալ Նահանգները և Եվրամիությունն այս շրջանակային համաձայնագիրը դիտարկում են որպես գործընթացի առաջին քայլ, որը կարող է ժամանակի ընթացքում ընդլայնվել՝ ընդգրկելով լրացուցիչ ոլորտներ, շարունակելով բարելավել մուտքը շուկա և զարգացնելով իրենց առևտրային և ներդրումային հարաբերությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ փաստաթղթի՝ Միացյալ Նահանգները 15%-անոց սակագին կսահմանի ԵՄ ապրանքների մեծ մասի, դրանց թվում՝ դեղագործական և կիսահաղորդչային արտադրանքի ներմուծման նկատմամաբ։ Միացյալ Նահանգները կպահպանի Եվրամիության ավտոմեքենաների նկատմամբ գործող 27,5%-անոց սակագինը մինչև ԱՄՆ-ի մի շարք ապրանքների սակագների նվազեցման օրենսդրական ակտերի ընդունումը, հաղորդում է ABC News-ը։ 

Համատեղ հայտարարության մեջ նաև նշվում է, որ Եվրամիությունն արտոնյալ շուկա մուտք կապահովի Միացյալ Նահանգներից ծովամթերքի և ոչ կարևոր գյուղատնտեսական արտադրանքի համար, ներառյալ՝ ընկույզի, կաթնամթերքի որոշակի տեսակի, թարմ և վերամշակված մրգերի և բանջարեղենի, վերամշակված սննդամթերքի, սերմերի, սոյայի յուղի, ինչպես նաև խոզի և բիզոնի մսի համար։ Եվրամիությունը միաժամանակ նախատեսում է զգալիորեն ավելացնել Միացյալ Նահանգներից  ռազմական և պաշտպանական սարքավորումների գնումները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ամերիկյան կործшնիչը պшյթել է Մալայզիայի օդանավակայաններից մեկում

Թրամփը հայտարարել է Ուկրաինայի շուրջ իր մոտեցումների փոփոխության հավանականության մասին

Վրաստան այցելող քաղաքացիների թվով ՀՀ-ն երրորդ տեղում է

Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը

Հայաստանը բարձր գին է վճարում Եվրոպայի հետ մերձեցման համար․ շվեդ վերլուծաբան

Ծեծկռտուք և կրшկոցներ՝ Կոտայքի մարզում

Հռոմի պապը մեկնում է Թուրքիա

«Ավելի գեղեցիկ, քան երբևէ». Թրամփն այսօր դուրս կգա Վաշինգթոնի փողոցներ` անձամբ կարգուկանոն հաստատելու

Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված

ՔՊ–ականները քննարկել են արտահերթ ընտրությունների հարցը ու որոշել գնալ հերթականի

Թրամփը Պուտինի հետ իր լուսանկարը համեմատել է Նիքսոնի և Խրուշչովի հանդիպման լուսանկարի հետ

Լիբանանը հայտարարել է փախստականների ճամբարներում պաղեստինյան խմբավորումների զինաթափման մեկնարկի մասին

Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ միայն մի դեպքում. Լավրով

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը վերջնականապես ամրագրեցին Բաքվի հաղթանակը. Ալիև

Ադրբեջանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի․ Ալիև