Փախստականների վերադարձի վերաբերյալ այժմյան օրակարգը լուրջ սպառնալիքներ է պարունակում․ Փաշինյան
Օգոստոսի 21, 2025

Փախստականների վերադարձի վերաբերյալ այժմյան օրակարգը լուրջ սպառնալիքներ է պարունակում․ Փաշինյան

By Օգոստոսի 21, 2025 2

1990-ականների սկզբից ի վեր Հայաստանից և Ադրբեջանից փախստական ​​դարձած քաղաքացիների վերադարձի օրակարգը, ըստ այն տրամաբանության, որն այժմ օգտագործվում է թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, շատ լուրջ սպառնալիքներ է պարունակում խաղաղության օրակարգի համար, քանի որ այս օրակարգի քննարկումը դառնում է քաղաքական շահարկումների առարկա և այս քննարկումը ոչինչ չի տա հենց փախստականներին։ Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ դրա փոխարեն այս օրակարգը կստեղծի նոր լարվածություն՝ բոլոր հետևանքներով հանդերձ։ Նա հավելել է, որ բազմաթիվ հակամարտություններ, այդ թվում և ղարաբաղյան հակամարտությունը, սկսվել են «անմեղ մշակութային, սոցիալական, քաղաքական հարցերի» քննարկումից։ «Սա իմ մոտեցումն է և ռազմավարական առաջարկը ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հանրությանը։ Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով», - նշել է Փաշինյանը։ 

Միաժամանակ նա բացատրել է, որ խաղաղ ժամանակ բոլորը կարող են այցելել ցանկացած վայր՝ որպես զբոսաշրջիկ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Առաջիկա ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև․ ՀՀ վարչապետ

Քորթնի Քարդաշյանը ներկայացել է բաց կերպարով ու սեքս-խաղալիքով՝ կրկին հերքելով հղիության մասին լուրերը

Հայ-ամերիկյան ընկերությունը չի վերահսկի Հայաստանով անցնող ճանապարհը․ Փաշինյանը վստահեցնում է

Նոր սահմանադրություն ունենալու հարցը քննարկումների սեղանին դրված է եղել հեղափոխությունից հետո․ Գալյան

Փախստականների վերադարձի վերաբերյալ այժմյան օրակարգը լուրջ սպառնալիքներ է պարունակում․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարելի է ավարտված համարել․ Ալիև

Եվրոպացի առաջնորդների հետ Թրամփի հանդիպումը բազմաթիվ նվաստացուցիչ պահեր է ունեցել․ Steigan

Հազարավոր մարդիկ Հայաստան «խոպան» են գալիս. Փաշինյան

Իսրայելական ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհ և վիրավորներ կան

Զելենսկին հայտարարել է, որ ցանկանում է ընտրություններ անցկացնել

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Կալանավորվել է Սուրեն Պապիկյանի խորհրդականի որդին. կասկածվում է սպանություն կատարելու մեջ

ՌԴ-Ն լքած ռելոկանտներին չպետք է հնարավորություն տրվի աշխատել պետական կառույցներում կամ պետական ընկերություններում. ՌԴ Պետդումայի նախագահ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Բելառուսը հետաքրքրված է Հայաստանի միջոցով Իրան և Պարսից ծոց դուրս գալու հեռանկարով