Չելյաբինսկի «SelSovet» բրենդն անցել է 24-ժամյա աշխատանքային ռեժիմի՝ «СССР» գրությամբ սվիտերի ժողովրդականության շնորհիվ
Օգոստոսի 19, 2025

Չելյաբինսկի «SelSovet» բրենդն անցել է 24-ժամյա աշխատանքային ռեժիմի՝ «СССР» գրությամբ սվիտերի ժողովրդականության շնորհիվ

By Օգոստոսի 19, 2025 1

Չելյաբինսկի «SelSovet» ապրանքանիշն անցել է 24-ժամյա աշխատանքային ռեժիմի՝ «СССР» գրությամբ սվիտերի ժողովրդականության շնորհիվ, որով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնել էր Ալյասկայի գագաթնաժողովին, գրում է Swiss Vatnik թելեգրամյան ալիքը։

«Արդեն հիմա գնորդը պետք է 60 օր սպասի իր պատվիրած սվիտերին։ Բոլոր սվիտերները, որոնք ապրանքանիշն ուներ, վաճառվել են ընդամենը մի քանի օրում։ Եվ չնայած ասում են, որ «AliExpress»-ում կան ավելի էժան սվիտերներ, բոլորը ցանկանում են նույն սվիտերը, ինչ Սերգեյ Վիկտորովիչը»,- գրում է ռեսուրսը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին նկատել են Ալյասկայում՝ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների գագաթնաժողովից առաջ՝ «СССР» գրությամբ սվիտերով։ Հայտնի սվիտերը նույնիսկ կատակի առիթ է դարձել։

Մասնավորապես, ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն դիտարկմանը, թե իրեն դուր է գալիս Ռուսաստանի արտգործնախարարի «շապիկը», Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Լավրովին «իմպերիալիստ» է անվանել:

Rate this item
(0 votes)

Լրահոս