ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը շատ լավ է անցել` չնայած ուշ ժամին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ուշ էր, մոտավորապես ժամը 1-ը (Մոսկվայի ժամանակով. խմբ.)։ Բայց նա ուրախությամբ վերցրեց լսափողը։ Իհարկե, նա շատ է աշխատում, ինչպես մենք բոլորս, և մենք շատ լավ զրույց ունեցանք», - ասել է Թրամփը։
Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը և Թրամփը կողմ են արտահայտվել ուղիղ շփումների շարունակմանը։ Այս կապակցությամբ մասնավորապես քննարկվել է ուկրաինական և ռուսական կողմերի ներկայացուցիչների մակարդակը բարձրացնելու հնարավորությունը։
Հիշեցնենք` այս գիշեր Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկուն։ Նրանք մոտ մեկ ժամ առանձնազրույց են ունեցել։ Այնուհետև համատեղ հանդիպում է անցկացվել եվրոպացի առաջնորդների հետ։ Թրամփն ընդհատել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը Պուտինին զանգելու համար։ ՌԴ նախագահի հետ 40 րոպե տևած զրույցից հետո հանդիպումը շարունակվել է։