Բելառուսը հետաքրքրված է Հայաստանի միջոցով Իրան և Պարսից ծոց դուրս գալու հեռանկարով
Օգոստոսի 21, 2025

Բելառուսը հետաքրքրված է Հայաստանի միջոցով Իրան և Պարսից ծոց դուրս գալու հեռանկարով

By Օգոստոսի 21, 2025 1

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը հետաքրքրված է Հայաստանի միջոցով Իրան և Պարսից ծոց դուրս գալու հեռանկարով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է բելառուսական «Բելտա» գործակալությունը, Լուկաշենկոն այդ մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ։

Բելառուսի նախագահը նախ անդրադարձել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին՝ շեշտելով, որ այդ համաձայնագիրն ընդլայնում է ԵԱՏՄ-ի և Իրանի առևտրային կապերի աշխարհագրությունը, բացում է նոր շուկաներ երկրների համար։

«Իրանը մեզ համոզում է, որ մենք ակտիվորեն օգտագործենք լոգիստիկ ուղղությունները Ռուսաստանով և Իրանով։ Ռուսաստան, Հայաստան, Իրան և դեպի Պարսից ծոց։ Համոզում են, բայց դա առաջին հերթին մեզ է պետք»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 21 Օգոստոսի 2025 11:23

Լրահոս

Ֆոտո

Նոր սահմանադրություն ունենալու հարցը քննարկումների սեղանին դրված է եղել հեղափոխությունից հետո․ Գալյան

Փախստականների վերադարձի վերաբերյալ այժմյան օրակարգը լուրջ սպառնալիքներ է պարունակում․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարելի է ավարտված համարել․ Ալիև

Եվրոպացի առաջնորդների հետ Թրամփի հանդիպումը բազմաթիվ նվաստացուցիչ պահեր է ունեցել․ Steigan

Հազարավոր մարդիկ Հայաստան «խոպան» են գալիս. Փաշինյան

Իսրայելական ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհ և վիրավորներ կան

Զելենսկին հայտարարել է, որ ցանկանում է ընտրություններ անցկացնել

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Կալանավորվել է Սուրեն Պապիկյանի խորհրդականի որդին. կասկածվում է սպանություն կատարելու մեջ

ՌԴ-Ն լքած ռելոկանտներին չպետք է հնարավորություն տրվի աշխատել պետական կառույցներում կամ պետական ընկերություններում. ՌԴ Պետդումայի նախագահ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Բելառուսը հետաքրքրված է Հայաստանի միջոցով Իրան և Պարսից ծոց դուրս գալու հեռանկարով

Առանց տեղումների շոգ եղանակը կպահպանվի

ՔՊ-ում շոկի մեջ են. «Ժողովուրդ»

2025–ը ճգնաժամային տարի է հայկական գինու և կոնյակի համար. ի՞նչ է կանխատեսում փորձագետը