Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Գազա քաղաքի գրավման ծրագիրը։ Գործողությունը ստացել է «Գեդեոնի կառքեր 2» անվանումը, հաղորդում է «Kan» պետական հեռուստառադիոընկերությունը։
«Գործողությունից հետո Գազա քաղաքը կփոխի իր տեսքը և այլևս նույնը չի լինի», - ասել է Կացը։ Պաշտպանության նախարարի խոսքերը մեջբերել է Kan-ը։
Պետական հեռարձակողի տվյալներով՝ մոտ ապագայում հայտարարություններ կլինեն Իսրայելի պաշտպանության ուժերի պահեստազորի լրացուցիչ զորահավաքի մասին։