Ֆինլանդիայի նախագահը՝ Թրամփ-Պուտին «գործարքի» պատգամախոս
Օգոստոսի 19, 2025

Ֆինլանդիայի նախագահը՝ Թրամփ-Պուտին «գործարքի» պատգամախոս

By Օգոստոսի 19, 2025 2

Օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը հյուրընկալել է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, որի հետ բանակցություններից հետո քննարկումները շարունակվել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի առաջնորդների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի մասնակցությամբ: Ինչպես հայտնում է Առաջին լրատվականը, ըստ որոշ տեղեկությունների, ընդլայնված կազմով քննարկումները մի պահ ընդհատվել են, որպեսզի Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց ունենա Վլադիմիր Պուտինի հետ: Նախնական տպավորությամբի՝ վաշինգտոնյան բանակցությունների երկու արդյունք կարելի է արձանագրել․ մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում տեղի կունենա Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպում, իսկ երկրորդն այն է, որ ԱՄՆ-ն կներգրավվի Ուկրաինայի անվտանգության ապահովմանը:

Մամուլը փոխանցել է ուկրաինական կարգավորման մասին եվրոպական երկրների առաջնորդների տեսակետները: Դրանցից ամենաուշագրավը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսադր Ստուբի դիտարկումն է, որ իր երկիրն Ռուսաստանի հետ սահմանակից է, և ինչպես իրենք են 1944 թվականին հասել ԽՍՀՄ հետ կարգավորման, այնպես էլ 2025 թվականին Եվրոպան կհասնի Ռուսաստանի հետ կարգավորման:

Ֆինլանդիայի նախագահը նկատի է ունեցել 1944 թվականի աշնանը Մոսկվայում Ֆինլանդիայի և ԽՍՀՄ ու Մեծ Բրիտանիայի միջև ստորագրված զինադադարի պայմանագիրը, որով Ֆինլանդիան Խորհրդային Միությանը զգալի տարածքներ է զիջել, պարտավորվել վճարել երեք հարյուր միլիոն դոլար ռազմատուգանք, կրճատել զինված ուժերի թվակազմը, խզել հարաբերությունները Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ և այլն:

Արդյոք պատահակա՞ն է, որ Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է այդ մասին: Ամենայն հավանականությամբ՝ Ալեքսանդր Ստուբն ընդամենը գաղտնազերծել է Թրամփ-Պուտին գործարքը, որի մանրամասնություններին ծանոթանալու համար եվրոպական մի քանի երկրների առաջնորդները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Եվրահնաձնաժողովի նախագահը հրավիրվել են Վաշինգտոն:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին, ընդսմին, բանակցությունների ավարտին ասել է, որ «տարածքներին վերաբերող նուրբ հարցերը կքննարկվեն եռակողմ հանդիպմանը, եթե այն կայանա»: Իր կողմից նա Թրամփի միջնորդությամբ Պուտինի հետ հանդիպման պատրաստակամություն է հայտնել: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Զելենսկին մերժել է Դոնբասից ուկրաինական զորքերը հեռացնելու առաջարկությունը: ԱՄՆ նապագահն իր հերթին ակնարկել է, որ տարածքային հարցեր քննարկելիս ելակետային կլինի զորքերի շփման ներկայիս գիծը: Ամեն դեպքում գրեթե ակնհայտ է, որ եթե ուկրաինական հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնվի, ապա դա հիմնված է լինելու ուկրաինական որոշ տարածքների ռուսաստանապատկանությունը ճանաչելու վրա: Այլ բան է, որ դա կարող է լինել դե ֆակտո ճանաչում, բայց այդ դեպքում երաշխավորված խաղաղություն չի լինի:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Թրամփ․ մեկ քարով երեք թռչուն». թուրքական կայքը՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի մասին

Շվեյցարիան չի ձերբակալի Պուտինին, եթե նա մեկնի Ժնև բանակցությունների

Մեկնարկում է «Հայաստանի գեղեցկուհի 2025» մրցույթը

Դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է

Փաշինյանը դատապարտել է Իրանի դեմ հարձակումները և կոչ արել հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրությանը

Երկրի վրա այսօրվանից մագնիսական փոթորիկների ուժգնացում է սպասվում

ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել զինծառայողների 1,000 մարմին

Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու աշխատանքային խումբը. WSJ

Հայաստանը վստահեցրել է՝ երբեք թույլ չի տա, որ իր տարածքով սպառնալիք ուղարկվի դեպի Իրան. Արաղչի

Թրամփը Ռուսաստան այցելելու հրավեր ունի․ Լավրով

Փեզեշքիանը Փաշինյանին հրավիրել է այցելել Իրան

Ձեր այցը մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն է Փաշինյանը՝ Փեզեշքիանին

Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո. Փաշինյան

Տարածաշրջանում խնդիրների արտահանձնումը արտատարածաշրջանային տերությունների, իրավիճակն ավելի է բարդացնում. Փեզեշքիան

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան մուտքագրվել է հատուկ վերանայման բողոք՝ Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման որոշման դեմ. հայտարարություն