ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել Գազայում պահվող իսրայելցի պատանդների կեսին՝ պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու համար
Օգոստոսի 18, 2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել Գազայում պահվող իսրայելցի պատանդների կեսին՝ պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու համար

By Օգոստոսի 18, 2025 3

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջազգային միջնորդներին հայտնել է, որ հավանություն է տվել Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։  

ՀԱՄԱՍ-ը նաև համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների կեսին՝ մի շարք պաղեստինցի բանտարկյալների փոխարեն՝ նշելով, որ փոխանակումը տեղի կունենա 60-օրյա հրադադարի շրջանակում։

«Եգիպտացի և կատարցի միջնորդների առաջարկը, որին համաձայնել է ՀԱՄԱՍ-ը, ներառում է նաև իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի խորքից՝ դեպի անկլավ մարդասիրական օգնության անարգել մուտքն ապահովելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

ՀԱՄԱՍ-ի կողմից ներկայացված առաջարկը շրջանակային համաձայնագիր է՝ երկարաժամկետ հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու համար: Նախագիծը ներառում է նաև Միացյալ Նահանգների կողմից նախկինում առաջարկված կետեր, այդ թվում՝ 60-օրյա հրադադար և պատանդների երկփուլ ազատ արձակում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եթե այսօր համաձայնագիր չլինի, ապա Ուկրաինային տրվող աջակցությունը դադարեցվում է․ Թրամփ

Ուկրաինան պատրաստ է իրական զինադադարի. Զելենսկի

Սպիտակ տունը պահանջել է, որ Զելենսկին կոստյումով և փողկապով ներկայանա Թրամփի հետ հանդիպմանը

Սպիտակ տանը շուտով կմեկնարկի Թրամփի հանդիպումը Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը որոշել են համատեղ դիմում ներկայացնել Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հարցով

Ես ավարտեցի 6 պատերազմ ընդամենը 6 ամսում․ ես ոչնչացրի Իրանի միջուկային օբյեկտները. Թրամփ

Կարևոր օր Սպիտակ տանը. մեծ պատիվ է Ամերիկայի համար. Թրամփ

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել Գազայում պահվող իսրայելցի պատանդների կեսին՝ պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու համար

Պուտինը Ալյասկայի բնակչին «Ուրալ» մոտոցիկլ է նվիրել

Ինքնասպան եղած անձը գործարար Կարեն Գասպարյանն է․ Armlur.am

Վորոնեժում ձերբшկալվել է ադրբեջանական համայնքի առաջնորդը. Mash

Ռուսաստանը միտումնավոր հարվածում է Ադրբեջանի շահերին. Ուկրաինայի արտգործնախարար

ԵԱՀԿ գործող նախագահը խորհրդակցություններ կսկսի Մինսկի խմբի փակման վերաբերյալ. ադրբեջանական լրատվամիջոցներ

«Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մшրմին, ձեռքին էլ ատրճшնակ

Ի՞նչ է լինելու ավելի քան 200 քառակուսի կմ ՀՀ ինքնիշխան տարածքը. Փաշինյանի պատասխանը