Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կլուծի Իրանի մտահոգությունների հարցը․ Խարազի
Օգոստոսի 18, 2025

Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կլուծի Իրանի մտահոգությունների հարցը․ Խարազի

By Օգոստոսի 17, 2025 7

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը կոչ է արել Հայաստանին փարատել Բաքու-Երևան գործարքի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգությունները, որը կարող է հիմք դառնալ տարածաշրջանում ԱՄՆ-ի հետագա միջամտության համար։ Հայտնում է Mehr իրանական լրատվական գործակալությունը։

Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին հանդիպել և բանակցություններ է վարել Թեհրանում գտնվող ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ։

Ըստ լրատվական գործակալության՝ շեշտելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և մշտական սահմանները հարգելու, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ Խարազին իր անհամաձայնությունն է հայտնել ԱՄՆ-ի՝ որպես երկու երկրների միջև հաղորդակցության ուղին կառավարող ներդրող ընկերության ներկայության հարցում։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կլուծի Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգությունների հարցը»,-ասել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը։

Իր հերթին, ՀՀ փոխարտգործնախարարը հույս հայտնեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Հայաստան կատարելիք այցով և նոր հուշագրերի կնքմամբ երկու երկրների միջև համագործակցության ուղին կդառնա ավելի ամուր։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Քիմ Քարդաշյանը հազվագյուտ լուսանկար է հրապարակել հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի և մոր՝ Քրիս Ջենների հետ

Իրանը շուտով կդառնա միջուկային տերություն․ ԻՀՊԿ

Զելենսկուն հրավիրել են «տնօրենի աշխատասենյակ»՝ ծնողների հետ միասին․ Էդգար Ղազարյան

Զելենսկին ժամանել է Վաշինգտոն

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին

Վաշինգտոնում մեկ գիշերում շուրջ 70 մարդ է ձերբակալվել

Տյումենի օդանավակայանում 40 ուղևոր տեղափոխող Ան-24 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից

Պետք է համապատասխան վարչարարություն կիրառենք. Ավինյանը՝ հանրային տրանսպորտում ստուգումների մասին

Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է ժողովրդին ներկայացվի. Արամ Ա

ՌԴ-ն Օդեսայի արվարձաններում hարվածել է ադրբեջանական SOCAR-ի տերմինալներին

Թրամփը խորհուրդ է տվել Զելենսկիին մոռանալ Ղրիմի և ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին

Ուկրաինան պետք է որոշ տարածքներ զիջի Ռուսաստանին. Թրամփ

Նախ՝ հրադադար, ապա՝ խաղաղության համաձայնագրի վրա աշխատանք. Զելենսկի

«Ռուսաստանը զիջումների է գնացել Ուկրաինայի 5 շրջանների հարցում և խոստացել անվտանգության «հուսալի երաշխիքներ». Ուիթքոֆ

Հալեպ քաղաքում պшյթյուն է որոտացել