Սուրբ Էջմիածնի՝ Շողակաթի տոնն է․ այս տեսիլքով Միածինը մատնանշում է Մայր տաճարի հիմնադրման վայրը
Օգոստոսի 18, 2025

Սուրբ Էջմիածնի՝ Շողակաթի տոնն է․ այս տեսիլքով Միածինը մատնանշում է Մայր տաճարի հիմնադրման վայրը

Շողակաթի տոնը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնն է: Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի երկրորդ լուսավորիչ Ս. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում:

Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է Մայր տաճարի հիմնադրման վայրը: Սրբի այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես է երկնքից մի շող կաթում: Պատմական տեղեկությունների համաձայն, Էջմիածնի Մայր Տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թվականին, Ս. Կույսի Վերափոխման տոնի օրը:

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ քանի որ Մայր Տաճարը նվիրված է Սուրբ Աստվածածնի անվանը, Հայ Եկեղեցին Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը նշում է Շողակաթի տոնը: 1700 տարի հայ մարդու համար նվիրական ուխտատեղի դարձած Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հիմնադրված Աստծո Միածին Որդու միջոցով: Ս. Գրիգորի տեսիլքով Աստված իջավ մեր դրախտավայր երկիրն ու կանխորոշեց հայ ժողովրդի ապագան` որպես ընտրյալ մի ժողովուրդ, որն առաջինը հռչակեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և իր սրտում ընդունեց Երկնավոր Վարդապետի սիրո վարդապետությունը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Քիմ Քարդաշյանը հազվագյուտ լուսանկար է հրապարակել հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի և մոր՝ Քրիս Ջենների հետ

Իրանը շուտով կդառնա միջուկային տերություն․ ԻՀՊԿ

Զելենսկուն հրավիրել են «տնօրենի աշխատասենյակ»՝ ծնողների հետ միասին․ Էդգար Ղազարյան

Զելենսկին ժամանել է Վաշինգտոն

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին

Վաշինգտոնում մեկ գիշերում շուրջ 70 մարդ է ձերբակալվել

Տյումենի օդանավակայանում 40 ուղևոր տեղափոխող Ան-24 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից

Պետք է համապատասխան վարչարարություն կիրառենք. Ավինյանը՝ հանրային տրանսպորտում ստուգումների մասին

Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է ժողովրդին ներկայացվի. Արամ Ա

ՌԴ-ն Օդեսայի արվարձաններում hարվածել է ադրբեջանական SOCAR-ի տերմինալներին

Թրամփը խորհուրդ է տվել Զելենսկիին մոռանալ Ղրիմի և ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին

Ուկրաինան պետք է որոշ տարածքներ զիջի Ռուսաստանին. Թրամփ

Նախ՝ հրադադար, ապա՝ խաղաղության համաձայնագրի վրա աշխատանք. Զելենսկի

«Ռուսաստանը զիջումների է գնացել Ուկրաինայի 5 շրջանների հարցում և խոստացել անվտանգության «հուսալի երաշխիքներ». Ուիթքոֆ

Հալեպ քաղաքում պшյթյուն է որոտացել