«Նա ուժեղ տղա է». Թրամփը՝ Պուտինի մասին
Հոկտեմբերի 14, 2025

«Նա ուժեղ տղա է». Թրամփը՝ Պուտինի մասին

By Օգոստոսի 16, 2025 35

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի առաջնորդին անվանել է ուժեղ և կոշտ մարդ։

 

«Նա ուժեղ տղա է։ Նա անսասան կոշտ է։ Բայց հանդիպումը շատ ջերմ ընթացավ»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ Ալյասկայում Պուտինի հետ գագաթնաժողովից հետո։

Ավելի վաղ Ալյասկայում տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը:

 

Առաջնորդների բանակցություններն ընթացել են նեղ կազմով և տևել են երկու ժամ 45 րոպե։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՄՆ-ն ներկայացրել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը:

 

 
Rate this item
(0 votes)

Լրահոս