Թրամփը հայտնել է, թե ինչ է պատրաստ քննարկել Պուտինի հետ Ալյասկայում
Օգոստոսի 18, 2025

Թրամփը հայտնել է, թե ինչ է պատրաստ քննարկել Պուտինի հետ Ալյասկայում

By Օգոստոսի 15, 2025 12

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական ուղղությամբ առաջընթացի հասնելու դեպքում պատրաստ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել բիզնեսի հարցերը:

«Ես նկատել եմ, որ նա (Պուտինը – խմբ.) իր հետ բազմաթիվ ռուսաստանցի գործարարներ է բերում, ինչը հիանալի է և ինձ դուր է գալիս, որովհետև նա ցանկանում է բիզնեսով զբաղվել, սակայն մենք դա չենք անի այնքան ժամանակ, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել (Ուկրաինայի հարցում – խմբ.):.. Եթե մենք առաջընթաց ունենանք, ապա դա կքննարկենք», – հայտարարել է Թրամփը լրագրողներին նախագահական օդանավում՝ Պուտինի հետ հանդիպելու համար Ալյասկա ուղևորվելիս։

Նա նշել է, որ ՌԴ-ի կողմից հետաքրքրություն է տեսնում ԱՄՆ-ի տնտեսական ներուժի նկատմամբ։

«Մեկ տարի առաջ՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի ժամանակվա տնտեսության դեպքում նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը – խմբ.) շահագրգռված չէր լինի, նա հետաքրքրված է այն տնտեսությամբ, որն առկա է Թրամփի օրոք», – հայտարարել է ԱՄՆ նախագահը: 

Միևնույն ժամանակ, Թրամփը Ռուսաստանին սպառնացել է տնտեսական ծանր հետևանքներով, եթե Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումը ուկրաինական հարցում առաջընթաց չբերի:

Խոսելով Պուտինի հետ անցկացվելիք գագաթնաժողովի մասին՝ Թրամփն ասել է. «Ես չեմ պատրաստվում բանակցություններ վարել Կիևի անունից, այլ այստեղ եմ, որպեսզի բոլորին նստեցնեմ բանակցային սեղանի շուրջ»:

Նա նաև ասել է, որ հնարավոր չի գտնում Կիևին տրամադրել ՆԱՏՕ-ի ձևաչափով անվտանգության երաշխիքներ: Ինչ վերաբերում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հեռանկարներին, Թրամփը պատասխանել է, որ դա հնարավոր է Եվրոպայի և այլ երկրների մասնակցությամբ։

Կրեմլն ու Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն այսօր Ալյասկայում: Ինչպես նախորդ օրը հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Երկու երկրների ղեկավարները նախ առանձնազրույց կունենան, ապա հանդիպմանը կմիանան պատվիրակությունները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Քիմ Քարդաշյանը հազվագյուտ լուսանկար է հրապարակել հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի և մոր՝ Քրիս Ջենների հետ

Իրանը շուտով կդառնա միջուկային տերություն․ ԻՀՊԿ

Զելենսկուն հրավիրել են «տնօրենի աշխատասենյակ»՝ ծնողների հետ միասին․ Էդգար Ղազարյան

Զելենսկին ժամանել է Վաշինգտոն

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին

Վաշինգտոնում մեկ գիշերում շուրջ 70 մարդ է ձերբակալվել

Տյումենի օդանավակայանում 40 ուղևոր տեղափոխող Ան-24 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից

Պետք է համապատասխան վարչարարություն կիրառենք. Ավինյանը՝ հանրային տրանսպորտում ստուգումների մասին

Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է ժողովրդին ներկայացվի. Արամ Ա

ՌԴ-ն Օդեսայի արվարձաններում hարվածել է ադրբեջանական SOCAR-ի տերմինալներին

Թրամփը խորհուրդ է տվել Զելենսկիին մոռանալ Ղրիմի և ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին

Ուկրաինան պետք է որոշ տարածքներ զիջի Ռուսաստանին. Թրամփ

Նախ՝ հրադադար, ապա՝ խաղաղության համաձայնագրի վրա աշխատանք. Զելենսկի

«Ռուսաստանը զիջումների է գնացել Ուկրաինայի 5 շրջանների հարցում և խոստացել անվտանգության «հուսալի երաշխիքներ». Ուիթքոֆ

Հալեպ քաղաքում պшյթյուն է որոտացել