Ռյազանի մոտ տեղի ունեցած պատահարի զոհերի թիվը հասել է 11-ի, տուժածներինը` 130–ի
Հոկտեմբերի 14, 2025

Ռյազանի մոտ տեղի ունեցած պատահարի զոհերի թիվը հասել է 11-ի, տուժածներինը` 130–ի

By Օգոստոսի 16, 2025 28

Ռուսաստանի Դաշնության Ռյազանի մարզում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, բժշկական օգնություն է ցուցաբերվել 130 տուժածի, որոնցից 29-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է մարզային օպերատիվ շտաբը։

Ավելի վաղ Ռյազանի մարզպետ Պավել Մալկովը հայտնել էր, որ օգոստոսի 15-ին հրդեհ է բռնկվել Շիլովսկի շրջանի ձեռնարկություններից մեկի արտադրական արհեստանոցում։ Մալկովը նշել էր, որ ավելի քան100 մարդ վիրավորվել է, 5-ը՝ մահացել։ Նշվել էր նաև, որ Շիլովսկի շրջանի տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն։

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ Ռյազանի հիվանդանոցներ է տեղափոխվել 13 տուժած, 16 մարդ տեղափոխվել է Մոսկվայի բժշկական կենտրոններ։

Անցած երեկոյան և գիշերվա ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարության և Ռուսաստանի Ազգային գվարդիայի կողմից փլատակների տակից դուրս է բերվել երեք մարդ։

Շարունակվում են պատահարի հետևանքների վերացման աշխատանքները, արգելված է մուտք գործել պատահարի տարածք մուտք գործելն արգելված է։

Նշենք, որ միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի217-րդ հոդվածի 3-րդ մասով(վտանգավոր արտադրական օբյեկտների արդյունաբերական անվտանգության պահանջների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան՝ անփութության պատճառով):

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից․ Շենգավիթի նախկին թաղապետ

Շենգավիթի նախկին թաղապետի խափանման միջոցը մեղմացրին

Պոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

Ինդոնեզիայի մայրաքաղաքի քաղաքապետը խոստացել է արգելել շան և կատվի մսի վաճառքը

Ալեք Բոլդուինը և նրա եղբայրը վթարի են ենթարկվել

Դրա համար էին մեր թշնամիները շատ երջանիկ իշխանափոխությամբ. Արտակ Զաքարյան

Զելենսկին հաստատել է, որ ուրբաթ օրը հանդիպելու է Թրամփի հետ

Ո ՞վ է այս կինը․ Թրամփը կատակով ողջունել է Իտալիայի վարչապետին և նրան «հրաշալի կին» անվանել

Բայդենը գովաբանել է Թրամփին և նրա թիմին

«Եվրատեսիլ» երգի մրցույթին Իսրայելի չմասնակցելու քվեարկությունը հետաձգել են

Լենկթեմուրի սրի հայկական առեղծվածը, կամ ինչպես առասպելը դարձավ պատմության էջ

Մադագասկարի նախագահը լքել է երկիրը՝ անվտանգության նկատառումներով

Էրդողանը կարող է օգնել Ուկրաինայի կարգավորման հարցում․ Թրամփ

Ալ Պաչինոն առաջին անգամ կիսվել է իր կյանքի ամենամեծ ափսոսանքով

«Դուք դեռ յոլա եք գնում, չէ՞․ Մենք պայքարում էինք 32 տարի, և մոտ մի ժամվա ընթացքում հաշտվեցինք»․ Թրամփ