«Զանգեզուրի միջանցքը» ընդամենը քողարկում է դեպի Իրանի հյուսիսային սահմաններ ՆԱՏՕ-ի առաջխաղացման համար, գրում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։
«Եվրասիայի հարցերով փորձագետ Սաֆրոնժադը նշում է. դաշինքը Հարավային Կովկասում հենադաշտ է ձևավորում, որը հետագայում կարող է դառնալ լոգիստիկ բազա՝ Իրանի հյուսիսային սահմանների մոտ էթնիկ անջատողականություն բորբոքելու համար։
Այնուհետև ՆԱՏՕ-ի նպատակն է հասնել Չինաստան, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա»,- նշում է ռեսուրսը։