Եվրոպայի ղեկավարները դրական են գնահատել Թրամփի հետ հանդիպումը
Օգոստոսի 19, 2025

Եվրոպայի ղեկավարները դրական են գնահատել Թրամփի հետ հանդիպումը

By Օգոստոսի 19, 2025 2

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը մասնակցած եվրոպացի առաջնորդները դրական են գնահատել անցկացված քննարկումների արդյունքները։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ չէր սպասում, թե հանդիպումն այդքան հաջող կլինի։

«Ես չեմ ցանկանում թաքցնել այն փաստը, որ վստահ չէի, թե ամեն ինչ հենց այսպես կընթանա, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել։ Բայց իմ սպասումները ոչ թե պարզապես արդարացան, այլ արդյունքները գերազանցեցին դրանք», – լրագրողներին ասել է նա։

Մերցը հայտնել է, որ Թրամփը հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ «համաձայնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև հանդիպումը տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»։

Մերցը հավելել է, որ հանդիպման վայրը դեռ պետք է համաձայնեցվի, և հանդիպումն ինքնին «պետք է, ինչպես բոլոր հանդիպումները, լավ նախապատրաստված լինի, մենք դա կանենք նախագահ Զելենսկու հետ»։Նա նշել է, որ տարածքային հարցերը պետք է քննարկվեն երկկողմ հանդիպման ժամանակ, որին կարող է հաջորդել եռակողմ հանդիպումը՝ Թրամփի մասնակցությամբ։

Մերցը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ, իր կարծիքով, եվրոպացիներն ու ամերիկացիները պետք է քննարկեն, թե ով է ներգրավված լինելու անվտանգության երաշխիքներում և ինչ չափով։«Ամենայն հավանականությամբ, ամբողջ Եվրոպան պետք է մասնակցի։ Խոսքը միայն Ուկրաինայի տարածքի մասին չէ, այլև Եվրոպայի քաղաքական կարգի մասին», – ընդգծել է նա։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նշել է, որ հանդիպումը ցույց է տվել «կամեցողների կոալիցիայի» երկրների շրջանում «անփոփոխ կոնսենսուսը Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը շարունակելու անհրաժեշտության հարցում»։ Նա նշել է, որ Եվրոպան ու Միացյալ Նահանգները «շարունակում են ամրապնդել իրենց ընդհանուր դիրքորոշումը»։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անհրաժեշտ է «ամուր ու գործուն հաշտության համաձայնագիր»։

Մակրոնը նաև ասել է, որ անհրաժեշտ կլինեն անվտանգության երաշխիքներ և խաղաղապահ գործողություններ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Թրամփ․ մեկ քարով երեք թռչուն». թուրքական կայքը՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի մասին

Շվեյցարիան չի ձերբակալի Պուտինին, եթե նա մեկնի Ժնև բանակցությունների

Մեկնարկում է «Հայաստանի գեղեցկուհի 2025» մրցույթը

Դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է

Փաշինյանը դատապարտել է Իրանի դեմ հարձակումները և կոչ արել հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրությանը

Երկրի վրա այսօրվանից մագնիսական փոթորիկների ուժգնացում է սպասվում

ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել զինծառայողների 1,000 մարմին

Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու աշխատանքային խումբը. WSJ

Հայաստանը վստահեցրել է՝ երբեք թույլ չի տա, որ իր տարածքով սպառնալիք ուղարկվի դեպի Իրան. Արաղչի

Թրամփը Ռուսաստան այցելելու հրավեր ունի․ Լավրով

Փեզեշքիանը Փաշինյանին հրավիրել է այցելել Իրան

Ձեր այցը մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն է Փաշինյանը՝ Փեզեշքիանին

Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո. Փաշինյան

Տարածաշրջանում խնդիրների արտահանձնումը արտատարածաշրջանային տերությունների, իրավիճակն ավելի է բարդացնում. Փեզեշքիան

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան մուտքագրվել է հատուկ վերանայման բողոք՝ Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման որոշման դեմ. հայտարարություն