Թրամփի հետ հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ նպատակը «Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար հուսալի և երկարատև խաղաղությունն է»։
Եվ կարևոր է, որ մեր բոլոր հանդիպումների դինամիկան հանգեցնի հենց այդ արդյունքին։ Մենք հասկանում ենք՝ չպետք է ակնկալենք, որ Պուտինը կհրաժարվի ագրեսիայից և նվաճման նոր փորձերից։ <...> Մենք պետք է դադարեցնենք սպանությունները, և ես շնորհակալություն եմ հայտնում գործընկերներին, ովքեր աշխատում են դրա և, վերջին հաշվով, հուսալի և արժանապատիվ խաղաղության համար։ <...> Ուկրաինան պատրաստ է իրական զինադադարի և նոր անվտանգության ճարտարապետության հաստատման։ Մեզ խաղաղություն է պետք»,- ըստ УНИАН-ի՝ նշել է նա: