Կարևոր օր Սպիտակ տանը։ Սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այստեղ երբեք այսքան շատ եվրոպացի առաջնորդներ միաժամանակ չեն եղել։ Մեծ պատիվ է Ամերիկայի համար: Տեսնենք՝ ինչ կլինի»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան բանակցություններ կանցկացնեն եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ։