Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Իրանի նախագահի այցի շրջանակում Երևանում օգոստոսի 19-ին կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով։
Փեզեշքիանը Հայաստանից կմեկնի Բելառուս։