ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները շնորհավորել են բարերար, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի 60-ամյակը։
«Այսօր իմ ընկեր, ազգային բարերար Սամվել Կարապետյանն իր 60-ամյա հոբելյանը դիմավորում է ընտանիքից, հարազատներից և ընկերներից հեռու՝ ապօրինի կալանավորված լինելով իր դավանած ազգային արժեքները պաշտպանելու համար։ Սամվելը և իրենց Հայրենիքը չդավաճանած բազում այլ հայորդիներ արժանապատվության և ազգասիրության, Հայաստանին և հայ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են, որ չեն հրաժարվում իրենց համոզմունքներից անգամ Հայաստանի և Ադրբեջանի բանտերում գտնվելիս»,- նշված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։
Նա Կարապետյանին մաղթել է գալիք բոլոր ծնունդները դիմավորել երազած Հայաստանում։
Yerevan.today-ի փոխանցմամբ՝ Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։