Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը
Օգոստոսի 19, 2025

Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը

By Օգոստոսի 19, 2025 0

Չինաստանը և Հնդկաստանը վերսկսել են երկխոսությունը բոլոր մակարդակներում՝ սահմանամերձ շրջաններում խաղաղության և անդորրի պահպանման շուրջ։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկու երկրները տեսնում են «համագործակցության հիմնական հունին վերադառնալու դրական միտում», հաղորդում է Agence France-Presse (AFP)-ն։

Չինաստանի արտաքին գործերի նախարարը Հնդկաստանում է գտնվում աշխատանքային այցով օգոստոսի 18-ից 20-ը։ Երկու բարձրաստիճան դիվանագետների հանդիպման ժամանակ Չինաստանի ներկայացուցիչը նաև ասել է, որ երկու երկրներն էլ պետք է «միմյանց դիտարկեն որպես գործընկերներ և հնարավորություններ, այլ ոչ թե որպես հակառակորդներ կամ սպառնալիքներ»։

Վանը նաև կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ իր եռօրյա այցի ընթացքում: Հնդկական լրատվամիջոցների հաղորդագրությունները ենթադրում են, որ Մոդին կարող է այս ամիս այցելել Չինաստան: Դա կլինի նրա առաջին այցը 2018 թվականից ի վեր:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փեզեշքիանն այցելել է Երևանի Կապույտ մզկիթ և նամազ կատարել

Եթե վճարած չեն լինում, տուգանում ենք․ ստուգումներ՝ տրանսպորտում. Տեսանյութ

Եկատերինբուրգում ՀՀ ներկայացուցչությունը դադարեցրել է աշխատանքը

ՌԴ-ն զրկել է քաղաքացիությունից Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացման գլխավոր գործոն. Լևոն Տեր-Պետրոսյան

Հանդիպումների ավարտից հետո ես զանգահարեցի Պուտինին և սկսեցի Պուտինի և Զելենսկու միջև հանդիպման կազմակերպումը․ Թրամփ

Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը

Մարզային առողջապահական կազմակերպությունները միաձուլվելու են. քանի՞ աշխատակից կմնա անգործ. «Փաստ»

Դեսպաններին հավաքում են Սյունիքում. «Հրապարակ»

ԱՄՆ-ն այլևս զենք և գումար չի տրամադրում Ուկրաինային. Ռուբիո

Ավարտվել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը․ մեկնարկել է նրանց հանդիպումը եվրոպացի առաջնորդների հետ

Զելենսկին Թրամփին խնդրել է մասնակցել Պուտինի հետ հանդիպմանը

Սկսվել են Թրամփ-Զելենսկի փակ բանակցությունները, որից հետո Թրամփը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Եթե այսօր համաձայնագիր չլինի, ապա Ուկրաինային տրվող աջակցությունը դադարեցվում է․ Թրամփ

Ուկրաինան պատրաստ է իրական զինադադարի. Զելենսկի