Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը
Օգոստոսի 19, 2025

Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։

Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․

Օգոստոսի 21

9-րդ դասարան՝ «Հայոց լեզու»,

  • 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,

Օգոստոսի 22

  • 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»,
  • 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»,

Օգոստոսի 25

  • 9-րդ դասարան՝ «Բնագիտություն»,
  • 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»:

Յուրաքանչյուր վերաքննության օրը՝ ժամը 10:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում (www.atc.am), կտեղադրվի համապատասխան քննական թեստը։

Դպրոցները պետք է կայքից ներբեռնեն և տպագրեն թեստերը, ապա դրանք տրամադրեն վերաքննությանը մասնակցող աշակերտներին։ Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Չեմ պլանավորում մասնակցել Պուտինի և Զելենսկու առաջին հանդիպմանը. Թրամփ

Իրանից փորձագետներ և աշխատուժ կներգրավվեն ՀՀ-ում իրականացվող 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ծրագրում

Պուտինի հետ հեռախոսազրույցը շատ լավ է անցել` չնայած ուշ ժամին․ Թրամփ

ՀՀ–ԻԻՀ առևտրաշրջանառությունը մոտենում է 1 մլրդ դոլարի. կողմերը նոր թիրախ են սահմանել

Իրանը ցանկանում է ՀՀ–ի հետ հարաբերությունները հասցնել ռազմավարական մակարդակի. Փեզեշքիան

Երևանը իրանական կողմին վստահեցրել է, որ տեղյակ է Թեհրանի «կարմիր գծերի» մասին

Ուկրաինան ՆԱՏՕ-ի մաս չի դառնա և չի կարող Ղրիմը վերադարձնել․ Թրամփ

2022 թվականին մենք հրաժարվեցինք պատերազմի մեջ մտնել, և դրանից հետո աննախադեպ շանտաժ սկսվեց․ Կոբախիձե

ԵՄ-ն սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին.  Կոբախիձեն հայտնել է պատճառը

Երևանում Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին հանդիպում են ունեցել

Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը

Փաշինյանը և Փեզեշքիանը ստորագրել են «3+3» ձևաչափին աջակցելոող հայտարարություն

Արաղչին՝ վաշինգտոնյան փաստաթղթի մասին

«Թրամփ․ մեկ քարով երեք թռչուն». թուրքական կայքը՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի մասին