ՆԱՏՕ-ի երկրները 2024 թ. Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք և մտադիր են ավելացնել օգնության ծավալը, հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ Ջուզեպպե Կավո Դրագոնեն: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«2025 թ. հունվարի 1-ի դրությամբ մենք արդեն հասել ենք 33 միլիարդ դոլարի, բայց տարեվերջին մենք կհամապատասխանենք նախորդ ցուցանիշին. կանխատեսումները շատ լավատեսական են», - ասել է նա Corriere della Sera-ին տված հարցազրույցում։