Պետդեպը ստուգում է ԱՄՆ վիզա ունեցող 55 միլիոն մարդու
Օգոստոսի 22, 2025

Պետդեպը ստուգում է ԱՄՆ վիզա ունեցող 55 միլիոն մարդու

By Օգոստոսի 22, 2025 3

ԱՄՆ Պետական դեպարտամենտը օգոստոսի 21-ին հայտարարել է, որ ստուգում է գործող ամերիկյան վիզա ունեցող այլ երկրների ավելի քան 55 միլիոն քաղաքացիների՝ միգրացիոն օրենսդրության հնարավոր խախտումները բացահայտելու համար, հայտնում է Associated Press-ը։ 

Պետդեպարտամենտը գործակալությանը հայտնել է, որ «մշտապես» ստուգում է ԱՄՆ վիզա ունեցողների համապատասխանությունը կանոններին։ Մասնավորապես, գերատեսչությունն ուսումնասիրում է՝ արդյո՞ք, չի գերազանցվել վիզայով երկրում գտնվելու ժամկետը, և պարզում է՝ արդյո՞ք, անձը կապ ունի հանցավորության կամ ահաբեկչության հետ։ Եթե պարզվի, որ օտարերկրացին խախտել է պահանջները, նրա վիզան կչեղարկվի։ Այն դեպքում, եթե նա գտնվում է ԱՄՆ-ում, նրան կարտաքսեն երկրից։ 

Պետդեպարտամենտում նշել են, որ 2025 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի երդմնակալությունից ի վեր գերատեսչությունը երկու անգամ ավելի շատ վիզա է չեղարկել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Ընդ որում, չեղարկված ուսանողական վիզաների թիվն աճել է չորս անգամ։ 

Պետդեպարտամենտը օգոստոսի սկզբին հայտարարել էր, որ չեղարկել է ավելի քան վեց հազար ուսանողական վիզա՝ փաստաթղթեր ունեցողների կողմից երկրում գտնվելու ժամկետը խախտելու, ինչպես նաև օրենքները խախտելու, այդ թվում՝ հարձակումների, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և ահաբեկչությանն աջակցելու պատճառով։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ մոտավորապես չորս հազար վիզա չեղարկվել է օրենքի խախտման, շուրջ 200-300-ը՝ ահաբեկչության հետ կապված պատճառներով։

Rate this item
(0 votes)

Լրահոս