Թրամփի գալով թունելի վերջում լույս է երևում․ Պուտին
Օգոստոսի 23, 2025

Թրամփի գալով թունելի վերջում լույս է երևում․ Պուտին

By Օգոստոսի 23, 2025 2

Ռուսաստանն ամեն ինչ անում է Դոնբասի բնակչության դեմ 2014 թվականին սկսված պատերազմը դադարեցնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Արևմուտքում քարոզչություն է գործում, ասում են, որ պատերազմն սկսել է Ռուսաստանը՝ մոռանալով, որ պատերազմն սկսվել է 2014 թվականին՝ Դոնբասի բնակչության դեմ»,- հայտարարել է նա։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի համար ամենակարևորը երկրի ինքնիշխանությունն է։ Ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ, հավելել է նա։

ՌԴ նախագահը, խոսելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մասին, նշել է․ «ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ցածր մակարդակի վրա են, բայց Թրամփի գալով թունելի վերջում լույս է երևում»։

Նա ասել է, որ Թրամփի հետ իր հանդիպումն Ալյասկայում իմաստալից և անկեղծ էր։

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված առաջին քայլերը հարաբերությունների լիարժեք վերականգնման սկիզբ կլինեն։ Թրամփի առաջնորդական որակները լավ երաշխիք են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման համար»,- նշել է նա։

Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, կան ոչ բարեկամ էլիտաներ որոշ երկրներում։ Նրա խոսքով՝ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։

Rate this item
(0 votes)

Լրահոս