«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս
Օգոստոսի 24, 2025

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

By Օգոստոսի 23, 2025 2

Ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ նշելով «Իրանի հետ սահմանը ՆԱՏՕ-ի վերահսկողությանը հանձնելու Հայաստանի պատրաստակամության» մասին:

«Հայաստանը, ըստ էության, ԱՄՆ-ին ասում է. «Իհարկե, վերցրեք այս հողը, որ գտնվում է Իրանի հետ սահմանին։ Մենք գիտենք, որ պատերազմի մեջ եք Իրանի հետ։ Մենք գիտենք, որ ձեր դաշնակից Իսրայելը պատերազմի մեջ է Իրանի հետ։ Մենք գիտենք, որ Ադրբեջանն Իսրայելի դաշնակիցն է»։

Սա, թվում է, Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու ուղիղ ճանապարհ է։ Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչ է մտածում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, բայց սա չափազանց սադրիչ և վտանգավոր քայլ է։

Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա նշանակում է Հայաստանի փաստացի ներգրավում Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմում։ Մնում է միայն մեկ հարց. արդյո՞ք Հայաստանն իսկապես դա է ուզում»,- եզրափակել է Սաքսը։

Rate this item
(0 votes)

Լրահոս