Թուրքիայում դրոշով ձողի վրա պարելու համար կին զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում, գրում է Baza տելեգրամյան ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տեսանյութը նկարահանվել է Կապադովկիայի հայտնի զբոսաշրջային վայրերից մեկում։ Կադրերում երևում է, թե ինչպես է աղջիկը բարձրանում դրոշով ձողի վրա և ակրոբատիկ հնարքներ կատարում։ Տեսանյութը արագ տարածվել է սոցիալական ցանցերում, որից հետո զբոսաշրջիկը մեղադրվել է պետական խորհրդանիշն անարգելու մեջ։
Զբոսաշրջիկին սպառնում է մեկից երեք տարվա ազատազրկում։ Աղջկա քաղաքացիությունը չի բացահայտվում, և դեռևս հայտնի չէ՝ նա լքե՞լ է երկիրը, թե արդեն ձերբակալվել է։