Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին
Օգոստոսի 24, 2025

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

By Օգոստոսի 23, 2025 3

Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը՝ Մելանյա Թրամփին, որում կոչ է արել կապ հաստատել Իսրայելի վարչապետի հետ և «բարձրացնել Գազայի երեխաների անմխիթար վիճակի հարցը», հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Անկարայի աղբյուրներին։ 

Էմինե Էրդողանը գրում է, որ իրեն ոգեշնչել է Մելանյա Թրամփի նամակը, որն այս ամսվա սկզբին ուղարկվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի երեխաների մասին։

«Ես հավատում եմ, որ այն կարևոր հոգատարությունը, որը Դուք ցուցաբերել եք 648 ուկրաինացի երեխաների նկատմամբ... կտարածվի նաև Գազայի վրա»,- գրում է Էմինե Էրդողանը ուրբաթ օրով թվագրված նամակում, որը հրապարակել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ 

«Մեր օրերում, երբ աշխարհը կոլեկտիվ զարթոնք է ապրում, իսկ Պաղեստինի ճանաչումը դարձել է համաշխարհային կամք, ես հավատում եմ, որ Գազայի անունից Ձեր կոչը կծառայի պաղեստինցի ժողովրդի առջև պատմական պատասխանատվության կատարմանը»,- ասվում է Էմինե Էրդողանի նամակում։

Rate this item
(0 votes)

Լրահոս