Մամուկա Մդինարաձեն կզբաղեցնի Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է Грузия Online-ը։
Մդինարաձեն կփոխարինի Անրի Օխանաշվիլիին, որն այսօր հրաժարական է տվել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից։
Հայտարարության մեջ ասվում է, որ Օխանաշվիլին կզբաղեցնի Վրաստանի վարչապետի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։
«Այսօրվա համաշխարհային մարտահրավերների ֆոնին համաշխարհային և տարածաշրջանային անվտանգությունը բախվում է նոր մարտահրավերների, որոնք հատուկ ազդեցություն են ունենում մեր երկրի անվտանգության վրա։ Հաշվի առնելով դա՝ այս մարտահրավերների մասին տեղեկատվության վերլուծական մշակումը և հակազդման միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակումը մեծ նշանակություն ունեն Վրաստանի կառավարության համար։ Վստահ եմ, որ իմ փորձն ու գիտելիքներն ինձ կօգնեն հաջողությամբ գլուխ հանել ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վերլուծական աշխատանքից։
Միևնույն ժամանակ, ես մնում եմ Վրաստանի պետական անվտանգության ծառայության առանձնահատուկ կողմնակիցը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծառայության անձնակազմին այս կարճ ժամանակահատվածում համատեղ կարևոր և հաջող աշխատանքի համար։ Հաջողություն եմ մաղթում ապագա ղեկավարին և ծառայության յուրաքանչյուր աշխատակցի»,- ասվում է Օխանաշվիլիի հայտարարության մեջ։