Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստան այցի ընթացքում ոչ միայն կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, այլև կմասնակցի Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված՝ Պեկինում սեպտեմբերի 3-ին անցկացվելիք ռազմական շքերթին։ Դրա մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Հայաստանում Չինաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարեց դեսպան Լի Սինվեյը։
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։