«Դատաստանի օրվա ռադիոն» երկու նոր ազդանշան է հաղորդել
Օգոստոսի 25, 2025

«Դատաստանի օրվա ռադիոն» երկու նոր ազդանշան է հաղորդել

By Օգոստոսի 25, 2025 4

«Դատաստանի օրվա ռադիո» կամ «Жужжалка»անվամբ հայտնի УВБ-76 ռազմական ռադիոկայանը օգոստոսի 25-ին հաղորդել է երկու անսովոր ազդանշան։ Դրա մասին հայտնել է «УВБ-76 логи» թելեգրամյան ալիքը։

Ըստ դրա հաղորդած տվյալների՝ եթերում առաջին անգամ լսվել են «нардосаж», ապա՝ «пулолед» բառերը։ 

УВБ-76-ը սկսել է գործել 1970-ական թվականներից։ Այն սովորաբար հեռարձակում է կարճ դզզացող ազդանշաններ, սակայն պարբերաբար եթերում հայտնվում են արտահայտություններ կամ բառերի հավաքածուներ, որոնց ծագումն ու նպատակը դեռևս առեղծված են։

Rate this item
(0 votes)

Լրահոս