Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը ժամանել է Կիև։ Այս մասին պարզ է դառնում Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառումների հեռուստատեսային հեռարձակումից։
«Ռադա» հեռուստաալիքի կադրերում երևում է, թե ինչպես է հատուկ ներկայացուցիչը մասնակցում արարողակարգային միջոցառումներին։ «Այսօր նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ գեներալ Քիթ Քելոգը գտնվում է Ուկրաինայում», – իր ելույթում ասել է Վլադիմիր Զելենսկին։
Կանադայի վարչապետը նույնպես ժամանել է Ուկրաինա։