Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարգում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին և այն, թե ինչպես է նա վերաբերվում ԱՄՆ ազգային շահերին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարգանքով է վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա հարգում է, թե որքան ուշադիր է նախագահ Դոնալդ Թրամփը վերաբերվում Միացյալ Նահանգների ազգային շահերին, կենտրոնացած է ամերիկացի ժողովրդի շահերի, բարեկեցության եւ պատմական ժառանգության պաշտպանության վրա»,-ասել է Լավրովն ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, Լավրովը վստահություն է հայտնել, որ Թրամփը նաև հարգում է Պուտինի դիրքորոշումը ռուսական շահերը պաշտպանելու հարցում: