Օգոստոսի 24-ին Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 2-րդ տուրում 3:0 հաշվով հաղթել է «Ռեալ Օվյեդոյին»։
«Նուևո Կառլոս Տարտյերե» մարզադաշտը դարձել է 93-րդը, որտեղ «Ռեալը» հանդես է եկել Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում։ Այդ մարզադաշտերից 88-ում «արքայական ակումբը» տարել է հաղթանակ։
Իսպանական ֆուտբոլի վիճակագրությամբ զբաղվող լրագրող Պեդրո Մարտինի տվյալներով՝ 88 տարբեր մարզադաշտերում հաղթանակ տոնելը ռեկորդային ցուցանիշ է Լա Լիգայի պատմության մեջ։ Երկրորդ տեղում «Բարսելոնան» է՝ 87 մարզադաշտում հաղթանակով, երրորդում՝ Մադրիդի «Ատլետիկոն»՝ 83 հաղթանակով։