2 ժամ օդում մնալուց հետո Փարիզ–Երևան ինքնաթիռը վերադարձել է Փարիզ
Հոկտեմբերի 14, 2025

2 ժամ օդում մնալուց հետո Փարիզ–Երևան ինքնաթիռը վերադարձել է Փարիզ

By Օգոստոսի 25, 2025 22

Ֆրանսիական «Transavia» ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն օդում մի քանի պտույտ կատարելուց հետո վերադարձել է Փարիզի Օռլիի օդանավակայան։

Ուղևորներից մի քանիսը սոցցանցերում գրել են, որ 2 ժամ ոչ սարքին օդանավավով օդում մնալուց հետո վերադառնում են Օռլիի օդանավակայան։

«2 ժամ ոչ սարքին օդանավավով օդում մնալուց հետո վերադառնում ենք Օռլիի օդանավակայան։ Ո՛չ խոսում են ուղևորների հետ, ո՛չ որևէ տեղեկություն տալիս, ո՛չ նույնիսկ ջուր առաջարկում: Արդեն պիտի հասած լինեինք Երևան, բայց խոստացված թռիչքն անընդհատ հետաձգվում է ու չեղարկվում»,– ասել է ուղևորներից Մարիամ Այդինյանը:

Ըստ չվացուցակների` Boeing 737-800 օդանավը Երևանում պիտի լիներ տեղի ժամանակով 16։10-ին։

Flightradar24.com կայքում երևում է, որ ինքնաթիռը 6 պտույտ է կատարել Փարիզի մոտակայքում ու տեղի ժամանակով 11:37–ին արտակարգ վայրէջք կատարել Օռլիի օդանավակայանում։

Траектория самолета Boeing 737-8JP авиакомпании Transavia на сайте Flightradar24 - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2025

Траектория самолета Boeing 737-8JP авиакомпании Transavia на сайте Flightradar24

«Հետքի» փոխանցմամբ` ուղևորներից մեկն ասել է, որ վնասվել է ինքնաթիռի դուռը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից․ Շենգավիթի նախկին թաղապետ

Շենգավիթի նախկին թաղապետի խափանման միջոցը մեղմացրին

Պոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

Ինդոնեզիայի մայրաքաղաքի քաղաքապետը խոստացել է արգելել շան և կատվի մսի վաճառքը

Ալեք Բոլդուինը և նրա եղբայրը վթարի են ենթարկվել

Դրա համար էին մեր թշնամիները շատ երջանիկ իշխանափոխությամբ. Արտակ Զաքարյան

Զելենսկին հաստատել է, որ ուրբաթ օրը հանդիպելու է Թրամփի հետ

Ո ՞վ է այս կինը․ Թրամփը կատակով ողջունել է Իտալիայի վարչապետին և նրան «հրաշալի կին» անվանել

Բայդենը գովաբանել է Թրամփին և նրա թիմին

«Եվրատեսիլ» երգի մրցույթին Իսրայելի չմասնակցելու քվեարկությունը հետաձգել են

Լենկթեմուրի սրի հայկական առեղծվածը, կամ ինչպես առասպելը դարձավ պատմության էջ

Մադագասկարի նախագահը լքել է երկիրը՝ անվտանգության նկատառումներով

Էրդողանը կարող է օգնել Ուկրաինայի կարգավորման հարցում․ Թրամփ

Ալ Պաչինոն առաջին անգամ կիսվել է իր կյանքի ամենամեծ ափսոսանքով

«Դուք դեռ յոլա եք գնում, չէ՞․ Մենք պայքարում էինք 32 տարի, և մոտ մի ժամվա ընթացքում հաշտվեցինք»․ Թրամփ