ԱՄՆ նախկին ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կարող է քրեական հետապնդման ենթարկվել, եթե ՀԴԲ-ն պարզի, որ նա հանցագործություններ է կատարել, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Բոլթոնի վերաբերյալ կա ընդհանուր, լայն մտահոգություն։ Նրանք (ՀԴԲ-ն – խմբ.) մտադիր են ուսումնասիրել այս հարցը։ Եթե հանցագործություն չկա, քրեական գործ չի հարուցվի։ Եթե հանցագործություն կա, իհարկե, Բոլթոնը դատարանում կստանա այն, ինչին արժանի է։ Այդպես էլ պետք է լինի», – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։