Մոսկվան չի պատրաստվում փոխել Ուկրաինայի հետ կապված փողոցների անունները
Հոկտեմբերի 14, 2025

Մոսկվան չի պատրաստվում փոխել Ուկրաինայի հետ կապված փողոցների անունները

By Օգոստոսի 26, 2025 26

Մոսկվան չի պատրաստվում փոխել Ուկրաինայի հետ կապված փողոցների և քաղաքի այլ օբյեկտների անվանումները. հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում:

Լրագրողը հիշեցրել է, որ Ուկրաինայում վերանվանում են ՍՍՀՄ հետ կապված փողոցները, և ոմանք առաջարկում են պատասխան միջոցներ ձեռնարկել: Նա նշել է, որ Մոսկվայում կան, օրինակ, Լեսյա Ուկրաինկայի փողոցը, Տարաս Շևչենկոյի ափամերձը և «Կիևսկայա» մետրոյի կայարանը:

«Դուք կարդում եք, թե ինչ է ասում նախագահը. ուկրաինական ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է: Այն, որ այսօր Ուկրաինայի կառավարության ղեկին կանգնած են ինչ-որ խելագարներ, դա չի նշանակում, որ պետք է խզել կապը հենց ժողովրդի հետ, փոխել անվանումները և հայտարարել, որ այժմ նրանց ատում ենք: Դա անպատասխանատու կլիներ»,- պատասխանել է Սոբյանինը:

Rate this item
(0 votes)

Լրահոս