ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ դիմումը տարածվել է ԵԱՀԿ անդամ-երկրների շրջանում, այս հարցի վերաբերյալ որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին։ APA-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ նախագահ Իլհամ Ալիևի՝ Վաշինգթոն կատարած այցին նվիրված կառավարության հատուկ նիստում։ |