Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը), Tert.am-ին հայտնեցին ՔԿ-ից՝ անդրադառնալով հրազենային վիրավորում ստացած զինծառայողի դեպքին:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ դիրքերից մեկից զինծառայողը hրազենային վիրավnրումով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ: