Ավստրալիայում Իրանի դեսպանը կարտաքսվի, Թեհրանում կփակվի Ավստրալիայի դեսպանատունը
Օգոստոսի 26, 2025

Ավստրալիայում Իրանի դեսպանը կարտաքսվի, Թեհրանում կփակվի Ավստրալիայի դեսպանատունը

By Օգոստոսի 26, 2025 2

Ավստրալիայում Իրանի դեսպան Ահմեդ Սադեղին կարտաքսվի երկրից, իսկ Թեհրանում Ավստրալիայի դեսպանատունը կդադարեցնի իր գործունեությունը։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։

Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ստացել է «հավաստի հետախուզական տվյալներ»՝ Մելբուռնի սինագոգի և Սիդնեյի իսրայելական ռեստորանի վրա հարձակումներին Իրանի կառավարության մասնակցության մասին։

«Ավստրալիայի անվտանգության հետախուզական կազմակերպությունը դիտարկում է այն հավանականությունը, որ Իրանը նաև այլ հարձակումներ է իրականացրել։ Սրանք աննախադեպ և վտանգավոր ագրեսիայի գործողություններ էին, որոնք կազմակերպվել էին օտարերկրյա պետության կողմից Ավստրալիայի տարածքում», - ընդգծել է կառավարության ղեկավարը։

Միևնույն ժամանակ, երկրի ներքին գործերի նախարար Քլեր Բյորկը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կավելացվի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։

Rate this item
(0 votes)

Լրահոս