Եթե մարդը շոշափելի որևէ բան չի զգում, ինչ թիվ, ցուցանիշ ուզում է՝ հրապարակեք․ տնտեսագետ
Օգոստոսի 26, 2025

Եթե մարդը շոշափելի որևէ բան չի զգում, ինչ թիվ, ցուցանիշ ուզում է՝ հրապարակեք․ տնտեսագետ

By Օգոստոսի 26, 2025 0

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 41,4 տոկոսով՝ կազմելով 4 տրլն 500 մլրդ դրամ, արտահանումը կրճատվել է 48,3 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 771 մլրդ դրամ, իսկ ներմուծումը 7 ամսում կրճատվել է 35,8 տոկոսով՝ կազմելով 2 տրլն 728 մլրդ   դրամ․ այս տնտեսական ցուցանիշները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։

Պաշտոնական ցուցանիշներով նվազման միտումներ են արձանագրվել նաև արդյունաբերական արտադրանքի ծավալներում։ Աճերը, որոնք արձանագրվել են տնտեսության մեջ, վերաբերում են տնտեսական ակտիվության ցուցանիշին, շինարարության ծավալներին և գներին։ Ի դեպ, գնաճը 7 ամիսների ընթացքում կազմել է 3,9 տոկոս (սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն  աճել են 6.2 տոկոսով)։

Այս տնտեսական իրողությունները, սակայն, չեն խանգարում իշխանություններին ու նրանց մերձ շրջապատին՝ թմբկահարել կայուն զարգացման ու աճերի մասին հայտարարություններ։

Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանն այս համատեքստում հիշեցրեց ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող տնտեսագետ Վահագն Խաչատուրյանի այն վստահեցումը, թե «փողի խնդիր» չունենք։ 

«Փաստերով խոսենք եթե փողի պրոբլեմ չունեք, այդ դեպքում ինչի՞ համար կենսաթոշակները չեն ավելանում։ Եթե ասում եք՝ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, այդ դեպքում ինչի՞ համար են ներմուծման և արտահանման ծավալները կրճատվել։ Ստացվում է՝ մենք գործ ունենք մի արհեստական ցուցանիշի հետ տնտեսական ակտիվության ցուցանիշով՝ ՏԱՑ-ով, իրենք անընդհատ գլուխ են գովում, մինչդեռ դա մի մանիպուլյացիոն ցուցանիշ է»,- 168amի հետ զրույցում նշեց Հայկ Ֆարմանյանը։

Տնտեսագետը մատնանշեց նաև այն գործոնները, որոնք փաստացի իշխանությունների, տնտեսության պատասխանատուների գործառույթների դաշտում են  և ազդում են տնտեսական ցուցանիշների՝ հատկապես  արտահանման ցուցանիշի վրա։

«Ամենահաճախը խոսվում է Վրաստանում հանդիպող խոչընդոտների մասին, որոնք որոշակի ռիսկեր են առաջ բերում, հիմա, երբ նայում ենք պրակտիկ կյանքը, բազմաթիվ տնտեսվարողներ կան, որոնք խուսափում են արտահանումներից, մարդիկ արտահանումները կրճատում են։ Քաղաքական ջանքը չի գործադրվում, և այդ խնդիրը դեռևս մնում է օդում կախված․ ինչքան էլ էկոնոմիկայի նախարարն ասի, որ 25, 26 բեռնատար անցավ, լուրջ չեմ համարում այդ խոսակցությունները, քանի որ իրենք ակնհայտ որևէ ջանք չեն գործադրել։

Նրանք չեն կարող մատնացույց անել ինչ-որ էական գործողություն, որի արդյունքում էդ 26 բեռնատարն անցավ․ բիզնեսմեններն իրենք են լուծում են իրենց հարցերը (ֆենոմենի հետ գործ ունենք, որ մարդիկ չեն բարձրաձայնում իրենց խնդիրների մասին, ինչը որոշակի հոգեբանական համատեքստ ունի, գուցե խուսափում են աչքի ընկնելուց, խուսափում են թիրախ դառնալուց, խուսափում են այլ հարցերից»,- մանրամասնեց նա։

Հայկ Ֆարմանյանն արտահանման և ներմուծման 7-ամսյա նվազման միտումներից զատ՝ խոսեց գործազրկության բարձր մակարդակի, աղքատության ցուցանիշների մասին՝ այս համատեքստում աճպարարություն որակելով ՏԱՑ դրական ցուցանիշի փողփողումը։

«Աճպարարությունը, որ մի կողմից՝ նախագահի մակարդակով հայտարարվում է, թե փողի պրոբլեմ չունենք, բայց որևէ կենսաթոշակ չի ավելանում, մյուս կողմից՝ ասում են՝ տնտեսական ակտիվության աճի ցուցանիշի բարձրացում կա, բայց մնացած ցուցանիշներն անկում են գրանցում։

Ամեն ինչ պետք է լինի շոշափելի․ եթե փողի պրոբլեմ չկա, ուրեմն դա պետք է ազդի մարդկանց բարեկեցության վրա՝ աղքատությունը կրճատվի, կենսաթոշակներն ավելանան։ Տնտեսությունն իրական կյանքն է, տիեզերագնացություն կամ բարդ ֆիզիկա չի․ եթե մարդը շոշափելի որևէ բան չի զգում, չի տեսնում, հետևաբար, ինչ թիվ ուզում է՝ հրապարակեք»,- ամփոփեց տնտեսագետը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արարատի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը մինչև 2026 թվականի վերջը կստորագրվի. Foreign Policy

Իրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները, եթե ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հшրձшկումը չկրկնվի

Թրամփը ցանկանում է միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցություններ սկսել Ռուսաստանի և Չինաստանի հետ

Եթե մարդը շոշափելի որևէ բան չի զգում, ինչ թիվ, ցուցանիշ ուզում է՝ հրապարակեք․ տնտեսագետ

«Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»․ Սերժ Սարգսյան

Քոչարյանին հանգիստ թողեք. ավելի լավ է՝ մի ստորագրություն դնեն, քան հավերժ անիծեն այս իշխանությանը․ Սերժ Սարգսյան

Մենք չենք մտածում 2026-ի ընտրությունների մասին, իմպիչմենտի օրակարգն առկա է. Սերժ Սարգսյան

2018թ.-ի մասին խոսելու եմ մեկ անգամ և ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին․ Բայրամով

«ՀՀ-ն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ Ալիևի պահանջը»․ Ասադով

Կիևն ու Եվրոպան ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի պայմանավորվածությունները չեղյալ հայտարարելու ուղի են ընտրել. ՌԴ ԱԳՆ

Համատեղ հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև Ռազմավարական երկխոսության 2-րդ փուլի արդյունքներով

Գրիգորյանը ՄԹ պետնախարարին է ներկայացրել  Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները

ՄԹ պետնախարարը շնորհավորել է Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքների առիթով