Թրամփը մտադիր է Վաշինգտոնում վերականգնել մահապատիժը
Օգոստոսի 27, 2025

Թրամփը մտադիր է Վաշինգտոնում վերականգնել մահապատիժը

By Օգոստոսի 27, 2025 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ իր վարչակազմը ցանկանում է վերականգնել մահապատիժը երկրի մայրաքաղաքում, հաղորդում է NBC News-ը։

«Եթե մայրաքաղաք Վաշինգտոնում ինչ-որ մեկը մարդ սպանի, մենք ամեն ինչ կանենք, որ մեղավորը դատապարտվի մահապատժի, և դա շատ ուժեղ զսպող գործոն է, և բոլորը, ովքեր լսել են դրա մասին, համաձայն են դրա հետ»,- ասել է Թրամփը։ 

«Մենք այլընտրանք չունենք... Բայց եթե ինչ-որ մեկը մարդ սպանի... դա մահապատիժ է»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Հունվարին Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որում արտահայտել է մահապատիժը ամբողջ երկրում ընդլայնելու իր ցանկությունը։

«Մահապատիժ» ոչ առևտրային տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ Գերագույն դատարանը Վաշինգտոնում մահապատիժը վերացրել է 1972 թվականին, իսկ Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը պաշտոնապես վերացրել է այն 1981 թվականին։ 

Վաշինգտոնի բնակիչներն ավելի ուշ՝ 1992 թվականին, քվեարկել են քաղաքում մահապատիժը չվերականգնելու օգտին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հեյլի Բիբերի առանց կրծկալի կերպարը՝ լողավազանի մոտ

Քոբուլեթիում հայ երիտասարդ է ջրահեղձ եղել. նա Գառնի գյուղից էր

Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե խախտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները. Ալիև

Իսրայելը սպանել է ՀԱՄԱՍ-ի անվտանգության ղեկավարին

Սամվել Կարապետյանը երրորդ նախագահի հետ միասին փրկել են ՀԷՑ-ը. Դավիթ Ղազինյան

2020 թվականի նոյեմբերին և նույնիսկ վերջին հինգ տարիների ընթացքում մենք ունեինք «Զանգեզուրի միջանցքը» ռազմական ճանապարհով վերցնելու հնարավորություն. Ալիև

Փեզեշքիանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ողջամիտ է. Ալիև

ԱԷՄԳ տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով կսկսի աշխատանքը. Գրոսսի

Սեպտեմբերի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությանը

Հնդկաստանից ԱՄՆ ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը կրկնապատկվել են

Ողջ հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն

Իսրայելական հարձակումներից Սիրիայում զինվորականներ են զոհվել

Ալիևը Սյունիքի ճանապարհի վերաբերյալ նամակ է գրել Թրամփին երթուղին առաջ մղելու համար

ԱՄՆ-ն հույս ունի մինչև տարեվերջ հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծման