Թեհրանը պատրաստ է վերսկսել անուղղակի բանակցությունները Վաշինգտոնի հետ միջուկային հարցի շուրջ, եթե վստահ լինի, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակումը չի կրկնվի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Asharq Al Awsat» թերթին տված հարցազրույցում։
«Մենք պատրաստ ենք անուղղակի բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, եթե ամերիկացիները մեզ վստահեցնեն, որ այդ բանակցությունների ընթացքում որևէ ռազմական գործողություն չեն սկսի։ Մենք պետք է երաշխիքներ ստանանք, որ դրանք կլինեն ազնիվ և արդար բանակցություններ, որոնք կբավարարեն երկու կողմերի շահերը և հիմնված կլինեն փոխադարձ շահի վրա», - ասել Արաղչին։