Թոմ Բարաքը չեղարկել է իր այցը Լիբանանի հարավ՝ բողոքի ցույցերի ֆոնին
Օգոստոսի 27, 2025

Թոմ Բարաքը չեղարկել է իր այցը Լիբանանի հարավ՝ բողոքի ցույցերի ֆոնին

By Օգոստոսի 27, 2025 2

ԱՄՆ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը չեղարկել է չորեքշաբթի օրը Լիբանանի հարավ կատարելիք այցը՝ բողոքի ակցիաների կոչերի պատճառով, հաղորդում է Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Հաղորդվում է, որ Բերաքը ուղղաթիռով ժամանել է Մարջայունում գտնվող Ֆրանսուա ալ-Հաջի զորանոց, որտեղ տեղակայված են եղել Լիբանանի բանակի ստորաբաժանումները, ինչպես նաև Խիամի հյուսիսային մուտքի մոտ, որպեսզի ապահովվի նրա այցի անվտանգությունը, սակայն ուղևորությունը դադարեցվել է նրա այցի դեմ բողոքի ցույցերի կոչերի պատճառով։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ չորեքշաբթի վաղ առավոտյան Իսրայելի զինված ուժերը պայթյուն են իրականացրել Լիբանանի հարավային սահմանամերձ Քֆարքելա քաղաքում։ Ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ «առավոտյան ժամը 4:30-ին ուժեղ պայթյուն է լսվել Քֆարքելա քաղաքում հակառակորդի կողմից իրականացված պայթեցման արդյունքում և դրա արձագանքները լսվել են Մարջայուն շրջանի քաղաքներում»։

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Խիամի մի քանի բնակիչներ ցույց են անցկացրել քաղաքի մուտքի մոտ, որի ընթացքում նրանք բարձրացրել են մարտերում զոհված դիմադրության մարտիկների լուսանկարները՝ ի նշան ԱՄՆ դեսպանի այցի դեմ բողոքի։ Հաղորդվում է, որ ցուցարարները դատապարտել են «Իսրայելի նկատմամբ ԱՄՆ-ի կողմնակալ քաղաքականությունը և Լիբանանի դեմ նրա ագրեսիային աջակցությունը», հաղորդում է Al Arabiya-ն։

Երեքշաբթի օրը բարձրաստիճան դիվանագետը քննադատության է ենթարկվել Լիբանանի նախագահական պալատում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լիբանանցի լրագրողներին արված կոչից հետո, որի ժամանակ նա ասել էր «Մի՛ պահեք ձեզ անասունի նման»։ Թոմ Բերաքը այս հայտարարությունը արել է նախագահ Ջոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո։

«Խնդրում եմ մեկ րոպե լռեք… Հենց որ սա սկսի քաոսային դառնալ, ինչպես կենդանիների մոտ, մենք կհեռանանք», - ասել է Բարաքը մամուլի ասուլիսի ժամանակ ամբիոնից։ «Այսինքն՝ դուք ուզում եք իմանալ, թե ինչ է կատարվում։ Եղեք քաղաքակիրթ, բարի, հանդուրժող, որովհետև սա է տարածաշրջանում կատարվողի խնդիրը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը համոզել է Օրբանին դադարեցնել Ուկրաինայի ԵՄ անդամակցության արգելափակումը

Հրաձգություն ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում. կան զпհեր և վիրшվпրներ

Ռուսական ընկերությունը հրավիրվել է ՀԷՑ՝ քննարկման․ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Մի քանի մարզում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Google Maps-ը Սոթքի հանքի հատվածում փոխել է սահմանը հօգուտ Ադրբեջանի

Հայաստանում 5G–ին անցնելու հետ կապված խարդախության 19 դեպք է գրանցվել

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը որդու հետ ՌԴ-ում ընկերություն է հիմնել

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի ՉԼ-ի լիգայի փուլի գնդակը

Երևանի մի շարք վարչական շրջաններում և Լոռու մարզում էլեկտրաշչակներ կփորձարկվեն

Թոմ Բարաքը չեղարկել է իր այցը Լիբանանի հարավ՝ բողոքի ցույցերի ֆոնին

ՀԱՊԿ գրեթե բոլոր զորամիավորումները ժամանել են Բելառուս զորավարժություններին մասնակցելու համար

Հրդեհ է բռնկվել «Սպայկայի» ջերմոցների պահեստային տարածքում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ

Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ինքնիշխանությունը փոխանակել ԱՄՆ դոլարային ներդրումների հետ. «Кавказарь»

Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից