Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Անկարայում ընդունել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին: Այս մասին հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ազգային պաշտպանության նախարարությունում հանդիպել է այցով Անկարայում գտնվող Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ»,- նշվել է գրառման մեջ։
Տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ կարծիքներ են փոխանակվել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցերի շուրջ։
Կողմերը նաև քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցեր Ումերովի՝ ԱՄՆ կատարելիք այցից առաջ: