Սեպտեմբերի 1-ից կգործի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման նոր համակարգ
Օգոստոսի 28, 2025

Սեպտեմբերի 1-ից կգործի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման նոր համակարգ

Սեպտեմբերի 1-ից կգործի Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ․ հարթակը, որը ստեղծվել է ԱՍՀ նախարարության  «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից, ամբողջացնում է Առողջապահության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող տեղեկատվական շտեմարանները, որոնցում առկա տվյալների հիմքով նախատեսվում է հաշվարկել անհրաժեշտ բանաձևերը և, համապատասխանաբար, նշանակել նպաստները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մանրամասնում են, որ նոր կարգավորումներով՝

·թղթային անաշխատունակության թերթիկներ այլևս չեն լինելու։ Անաշխատունակության դեպքում (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության հիմքով բացված) անձը դիմելու է համապատասխան բժշկական կազմակերպություն, իր անվամբ էլեկտրոնային առողջապահական համակարգում բացվելու է անաշխատունակության թերթիկ, որն ինքնաշխատ եղանակով փոխանցվելու է Միասնական սոցիալական ծառայության կողմից վարվող համապատասխան տեղեկատվական համակարգ,

·էլեկտրոնային առողջապահական համակարգից ստացված՝ անձի անաշխատունակության վերաբերյալ տեղեկատվությունն ինչպես անաշխատունակության թերթիկը բացելիս, այնպես էլ փակելիս Միասնական սոցիալական ծառայությունն ինքնաշխատ եղանակով կփոխանցի ՊԵԿ-ին, որն իր հերթին տեղեկատվությունը հասանելի կդարձնի գործատուին,

·անաշխատունակության թերթիկը փակելուց հետո ՊԵԿ-ից ինքնաշխատ եղանակով կստացվեն նպաստի հաշվարկման համար անհրաժեշտ տվյալներ (նախորդող 12 ամսում անձի ստացած եկամուտների վերաբերյալ),

·ստացված տվյալների հաշվառմամբ ինքնաշխատ եղանակով հաշվարկվելու է նպաստը, որից հետո ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը փոխանցվելու է վճարման, իսկ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվությունը կրկին ՊԵԿ-ի միջոցով փոխանցվելու է գործատուին, որպեսզի վերջինս առաջիկա աշխատավարձի վճարման հետ վարձու աշխատողին վճարի նաև նպաստի՝ իր միջոցներից վճարման ենթակա մասը (անաշխատունակության առաջին 7 օրվա համար),

·նպաստը վճարվելու է բացառապես անկանխիկ եղանակով՝ քաղաքացու կողմից ընտրված բանկի միջոցով։ Ընդ որում, բանկի ընտրությունը քաղաքացին կատարելու է անաշխատունակության թերթիկ բացելիս։ Եթե քաղաքացու ընտրած բանկում վերջինս ունի գործող հաշիվ (չի հանդիսանում ավանդային կամ վարկային հաշիվ), ապա նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը փոխանցվելու է այդ հաշվին։ Եթե քաղաքացին իր ընտրած բանկում չունի գործող բանկային հաշիվ, ապա բացվելու է նոր՝ միանվագ դրամական վճարների հաշիվ և նպաստի գումարը վճարվելու է այդ հաշվի միջոցով,

Չաշխատող անձանց մայրության նպաստը ևս նշանակվելու է նոր համակարգի միջոցով՝ էլեկտրոնային առողջապահական համակարգից ստացված տվյալների հիման վրա։

Նոր ստեղծված համակարգի միջոցով նպաստը հաշվարկելուց և վճարման փոխանցվելուց հետո անձին այդ մասին կծանուցվի, իսկ հաշվարկված նպաստի (այդ թվում՝ նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացած միջին ամսական եկամտի չափի) վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն քաղաքացին կարող է ստանալ e-social.am ՀՀ սոցիալական պաշտպանության ծառայությունների միասնական հարթակում գրանցվելուց և նույնականացում անցնելուց հետո։

Այսպիսով, եթե անաշխատունակության կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո, ապա քաղաքացին որևէ դիմում կամ փաստաթուղթ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ գործատուին ներկայացնելու կարիք չի ունենա։

Միասնական սոցիալական ծառայություն դիմում ներկայացվում է միայն այն դեպքերում, երբ նպաստը պետք է վճարվի՝

·որպես մահվան պատճառով չվճարված գումար, կամ

·դատական ակտի հիման վրա, կամ

·այն անձին, ում վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ համարվում է սահմանափակ օգտագործման։

Հիշեցնենք, որ մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և վճարում էր նպաստը, որից հետո գործատուին պետական բյուջեից փոխհատուցվում էր նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ–ի համար անընդունելի է Հարավային Կովկասում իր սահմանների երկայնքով անվտանգության ռիսկը

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ ուղիղ երկխոսության

Սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին

«Նոան» պատասխան խաղում հաղթեց «Օլիմպիային»՝ երկրորդ անգամ նվաճելով լիգայի փուլի ուղեգիր

Թրամփը դժգոհ է. Սպիտակ տունը Կիևում ռուսական հարվածների մասին

Պայթյուն Գեղարքունիքի մարզում. 30-ամյա երիտասարդը մահացել է, հայրն ու եղբայրը տեղափոխվել հիվանդանոց

Մոտակայքում ոչ մի փրկարար չկար. Քոբուլեթիում խեղդված տղայի նշանածը պատմել է դեպքի մասին

Ծաղկաձորում տղամարդկանց դիակներ են հայտնաբերվել

Արմեն Գրիգորյանն օգոստոսի 29-ին կմեկնի Իրան

Որքա՞ն օգուտ կստանա ՀՀ–ն Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողության դեպքում

Ռուսաստանի հարվածից վնասվել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը

Իսրայելի ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային

«Nikol You are great». Փաշինյանը հրապարակել է հայտնի լուսանկարները՝ Թրամփի մակագրությամբ

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Կիևին հասցված հարվածների կապակցությամբ կանչել է Ռուսաստանի դեսպանին

«Լաբուբու» խաղալիքի ստեղծողը մեկ տարում հարստացել է 20 մլրդ դոլարով՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջ անցելով Բեզոսից և Բաֆեթից