Անկարան պատրաստ է նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումներին. Էրդողան
Օգոստոսի 29, 2025

Անկարան պատրաստ է նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումներին. Էրդողան

By Օգոստոսի 28, 2025 2

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Զելենսկիին հայտնել է, որ Անկարան պատրաստ է լիովին նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումներին: Այս մասին հայտնել է Էրդողանի գրասենյակը զրույցից հետո։ 

«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր: Մեր նախագահը հայտարարել է, որ ուկրաինա-ռուսական պատերազմի արդար կարգավորումը հնարավոր է, որ երկու կողմերի միջև բանակցությունները պետք է շարունակվեն, և որ Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու բարձր մակարդակի շփումներին, որոնք կհարթեն խաղաղության ճանապարհը», – նշել են գրասենյակում։

Էրդողանը նաև ասել է, որ «ուշադիր հետևում է (Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև) Ալյասկայում և (Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Եվրոպայի) միջև Վաշինգտոնում շփումներին, որ Թուրքիան շարունակում է պատերազմը դադարեցնելու և երկարատև խաղաղություն հաստատելու իր ջանքերը և կշարունակի նպաստել Ուկրաինայի անվտանգությանը խաղաղության հաստատումից հետո»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ–ի համար անընդունելի է Հարավային Կովկասում իր սահմանների երկայնքով անվտանգության ռիսկը

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ ուղիղ երկխոսության

Սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին

«Նոան» պատասխան խաղում հաղթեց «Օլիմպիային»՝ երկրորդ անգամ նվաճելով լիգայի փուլի ուղեգիր

Թրամփը դժգոհ է. Սպիտակ տունը Կիևում ռուսական հարվածների մասին

Պայթյուն Գեղարքունիքի մարզում. 30-ամյա երիտասարդը մահացել է, հայրն ու եղբայրը տեղափոխվել հիվանդանոց

Մոտակայքում ոչ մի փրկարար չկար. Քոբուլեթիում խեղդված տղայի նշանածը պատմել է դեպքի մասին

Ծաղկաձորում տղամարդկանց դիակներ են հայտնաբերվել

Արմեն Գրիգորյանն օգոստոսի 29-ին կմեկնի Իրան

Որքա՞ն օգուտ կստանա ՀՀ–ն Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողության դեպքում

Ռուսաստանի հարվածից վնասվել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը

Իսրայելի ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային

«Nikol You are great». Փաշինյանը հրապարակել է հայտնի լուսանկարները՝ Թրամփի մակագրությամբ

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Կիևին հասցված հարվածների կապակցությամբ կանչել է Ռուսաստանի դեսպանին

«Լաբուբու» խաղալիքի ստեղծողը մեկ տարում հարստացել է 20 մլրդ դոլարով՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջ անցելով Բեզոսից և Բաֆեթից